Հայ աղջիկը Ստամբուլում ինքնասպան է եղել` սեռական բնույթի սպառնալիքների պատճառով![]() 24 մարտի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Խորթ հոր և եղբոր հետ Ստամբուլ մեկնած Հայաստանի քաղաքացի Նարինե Մկրտչյանն ինքնասպանության է դիմել` թուրք տղամարդու սեռական բնույթի շանտաժի պատճառով: Այս մասին գրում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը: Աղջիկը սիրահարված է եղել ազգությամբ թուրք Օրհանին: Վերջինս եղել է հայկական ընտանիքի հարևանը և Ժորայի`Նարինեի եղբոր ընկերը: Օրհանը քնել է Նարինեի հետ, ինչպես նաև գաղտնի նկարահանել նրան մերկ վիճակում: Նարինեի հետ փորձել է սեռական հարաբերությունների մեջ մտնել նաև Օրհանի եղբայրը` Բարըշը, որը սպառնացել է հայ աղջկան` ցույց տալ նկարահանումը եղբորը: Բարըշը, սակայն, աղջկանից մերժում է ստացել, ինչից հետո էլ տեսագրությունը ցույց է տվել նրա եղբորը: Դրանից հետո թուրք եղբայրները սպառնացել են Նարինեի մասնակցությամբ տեսանյութը տեղադրել նաև համացանցում, եթե նա գումար չվճարի: Հայուհին փորձել է գումար գտնել, սակայն ապարդյուն: Այս ամենից հետո նա թույն ընդունելով ինքնասպան է եղել: Թերթում նշվում է, որ Նարինեի եղբայրն ու խորթ հայրը Թուրքիայում աշխատում էին ապօրինի, նրանք որոշել են խուսափել ոստիկանություն դիմելուց: Սակայն Նարինեի մայրը, իմանալով այս լուրը, մեկնել է Ստամբուլ և դիմել ոստիկանություն: Գործը դեռ ընթացքի մեջ է: «Ակոս»-ը պարզաբանում է, որ այս դեպքը ցույց է տալիս ներգաղթյալների անպաշտպան վիճակը Թուրքիայում, ինչպես նաև`կնոջ դեմ բռնությունների ահռելի չափերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |