Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանին չի հաջողվի թեժացնել իրավիճակը Հյուսիսային Իրանում24 մարտի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Իրանի հյուսիսային մասի բնակիչները, անկախ նրանից` ինչ արմատներ ունեն, նախ և առաջ նույնականացնում են իրենց Իրանի հետ, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Մանասյանը: Ներկայումս Իրանի բնակիչներին միավորում է նաև կրոնական գործոնը, որի ազդեցությունն ու դերը դժվար է գերագնահատել: Ինքը Իրանը, տեսնելով իր թույլ կողմերը բնակչության էթնիկ կազմում, ձգտում է առաջադրել բնակչությունը միավորող այնպիսի ընդհանուր գործոններ, որոնք հաշվի կառնվեն և որոնց կհետևեն ոչ միայն Իրանի բնակչները, այլև արաբա-մահմեդական աշխարհի մյուս ներկայացուցիչները: Մանասյանի խոսքով, պետք չէ մոռանալ, որ Իրանը ձգտում է առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում, ինչի համար պետք են ընդհանուր մահմեդական գաղափարներ, որոնց ֆոնի վրա Ադրբեջանի «նույն ժողովրդի» մասին քարոզը դատապարտված է: Բացի այդ, հակաիրանական հայտարարություններ հնչում են հենց Ադրբեջանից, այլ ոչ թե Իրանից, որը խիտ բնակեցված է ադրբեջանցիներով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |