Արթուր Պետրոսյանը ցավակցական ուղերձ է հղել Զինաիդա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը ցավակցական ուղերձ է հղել Զինաիդա Սիմոնյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր մարզուհիներից մեկի` Զինաիդա Սիմոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Անասելի մեծ է Զինաիդա Սիմոնյանի ավանդը հրաձգություն մարզաձևի զարգացման գործում: Նա ԽՍՀՄ բազմակի չեմպիոն էր, Եվրոպայի 15-ակի չեմպիոն, Եվրոպայի եռակի բացարձակ չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Նրա շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել: Անգնահատելի էր նաև նոր սերնդի հրաձիգների կրթման գործում տիկին Զինաիդայի ունեցած ավանդը:

Եվս մեկ անգամ խորապես ցավակցում եմ Զ. Սիմոնյանի հարազատներին: Զինաիդա Սիմոնյանի անունը մշտապես վառ կմնա հայ մարզաշխարհի պատմության մեջ»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---