Օբաման և Էրդողանը դիտարկել են Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում հնարավոր միջոցները![]() 25 մարտի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը և Թուրքիան դիտարկել են Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում հնարավոր միջոցները, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սեուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին: «Մենք աշխատել ենք հումանիտար օգնության մատակարարմանը և Քոֆի Աննանի ջանքերին նպաստելուն վերաբերող համատեղ միջոցների շուրջ, որպեսզի անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնենք»,- ասել է Օբաման լրագրողներին, հաղորդում է Ինտերֆաքսը: Ավելի ուշ ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսը հայտնել է նաև լրագրողներին, որ ԱՄՆ-ը և Թուրքիան պատրաստ են դիտարկել սիրիական ընդդիմությանը ոչ ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը՝ ներառյալ դեղամիջոցների և կապի միջոցների մատակարարումը: Երկու ղեկավարներն էլ Հարավային Կորեա են ժամանել մասնակցելու մարտի 26-27-ին ծրագրված միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |