Իրանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԱԷԿ կառուցման ոլորտում

Իրանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԱԷԿ կառուցման ոլորտում

PanARMENIAN.Net - Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ֆերեյդուն Աբբասին պատրաստակամություն է հայտնել շարունակելու Ռուսաստանի հետ համագործակցությունը բացի «Բուշեր» ատոմակայանից ևս մի քանի ԱԷԿ կառուցելու գործում, հաղորդում է Fars իրանական գործակալությունը: «Քանի որ «Բուշեր» ատոմակայանի ռուսական կապալառուն պատշաճ կերպով էր աշխատում վերջին տարիներին, և նրանք իրենց վճռականությունը ցույց տվեցին «Բուշերը» որակյալ ավարտին հասցնելու գործում, մենք կուզենայինք աշխատել նրանց հետ նաև մի քանի այլ էլեկտրակայաններում»,- ասել է Աբբասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---