ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ17 մարտի 2004 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ելույթ է ունեցել Ժնեւում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 60-րդ նստաշրջանի ընթացքում: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, իր խոսքում Վ.Օսկանյանը հաստատել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի նվիրվածությունը միջազգային սկզբունքներին եւ նորմերին` ներկայացնելով երկրի վերջին ձեռքբերումները այդ ասպարեզում` մասնավորապես մահապատժի վերացումը, օմբուդսմենի նշանակումը եւ օրենսդրական բարեփոխումները: Անդրադառնալով տարածաշրջանում առկա խնդիրներին` նախարարը ընդգծել է, որ դրանք հենց մարդու իրավունքների ոտնահարման արդյունք են եւ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման անքակտելի իրավունքը: Վ.Օսկանյանը հիշատակել է նաեւ վերջերս Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպայի սպանությունը որպես էթնիկ ատելության օրինակ: Ժնեւ կատարած իր մեկօրյա այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել Իռլանդիայի արտգործնախարար Բրայն Քոուենի հետ: Նախարարները քննարկել են Եվրամիության «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագիրը եւ ընգծել են ԵՄ-ում Իռլանդիայի նախագահության ընթացքում Հարավային Կովկասի երկրների ընդգրկման կարեւորությունը այդ ծրագրում: Վ.Օսկանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Շվեյցարիայի, Էստոնիայի, Լուքսեմբուրգի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ Իտալիայի ԱԳ փոխնախարարի հետ: Հայ նախարարը այցելել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Ժնեւի գրասենյակի գլխավոր տնօրեն Սերգեյ Օրջոնիկիձեին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |