Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չառաջադրվել մեծամասնական ընտրակարգով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է լրագրողներին, որ հանում է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքում, որտեղ նա պետք է մասնակցեր ընտրություններին մեծամասնական կարգով: Ըստ նրա, ուրբաթ օրը նա կոչ էր արել ընդդիմությանը հանդիպել և համաձայնեցնել համատեղ մասնակցությունը մեծամասնական ընտրակարգով, սակայն փոխզիջում հասնել չհաջողվեց: Վերջին երկու օրում նա փորձել է հարցը քննարկել ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչների հետ: ՀՅԴ-ում հայտարարել են, որ հարցն արդեն ժամանակավրեպ է և հրաժարվել են հանդիպումից, իսկ ՀԱԿ-ի հետ չի հաջողվել փոխզիջման հասնել: Արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հանել իր թեկնծությունը: Մարտի 23-ին ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունը մեծամասնական ընտրատարածքներում: Ըստ նրա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում առաջադրվի մեկ ընդդիմադիր թեկնածու, չփոշիացնելու համար ընդդիմության ուժերը: 7-րդ ընտրատարածքում Հովհաննիսյանը պետք է մրցակցեր հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու մեկ այլ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ:- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |