Կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից` ՀՀ պետական սահմանը հատելիս, երկաթգծի «Այրում» կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել է չհայտարարագրված 18 սրբապատկեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---