Հայաստանը պետք է յուրացնի կենսաթոշակային բարեփոխումների ոլորտի միջազգային փորձը

Հայաստանը  պետք է յուրացնի կենսաթոշակային բարեփոխումների ոլորտի միջազգային փորձը

PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել սոցիալական ապահովության և կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ միջազգային սեմինար-խորհրդակցությունը: Սեմինարին ներկա են կենսաթոշակային խորհրդի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բարեփոխումներում ներգրավված նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակիցներ:

Ւնչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, սեմինարի հիմնական նպատակն է եվրոպական առաջատար պետությունների կենսաթոշակային ոլորտի մասագետների հետ համատեղ քննարկել միջազգային իրավիճակը`ինչպիսի խնդիրներ կան կենսաթոշակային ոլորտում, ինչպիսի խնդիրներ կարող են լինել ապագայում և, հատկապես, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ինչ նոր մարտահրավերներ կարող են լինել. «Մենք վերջին 5 տարիների ընթացքում այս ոլորտում շատ բուռն բարեփոխումների գործընթացում ենք գտնվում, և կարևոր է, որ մեր երկիրը ետ չմնա միջազգային փորձից, յուրացնի այն երկրների փորձը, որոնց մոտ կենսաթոշակային բարեփոխումները բարձրության վրա են գտնվում»:

Սեմինարին ներկա էին նաև միջազգային փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից և այլ երկներից: Էստոնիայի ներկայացուցիչ Վեյկո Տալին նշեց, որ իրենք արդեն 10 տարվա փորձ ունեն կենսաթոշակային բարեփոխումներ կատարելու ոլորտում, և քանի որ Հայաստանն ու Էստոնինան շատ նման երկրներ են, իրենք շատ բան ունեն փոխանցելու Հայաստանին` կապված ռեֆորմների իրականացման հետ. «Ամենակարևոր բանը, որ պետք է անել այս ոլորտոմ, մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելն է, բացատրելը, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում, ինչ խնդիրներ կլուծեն դրանք և ինչ ռիսկեր ունի յուրաքանչյուր անձը, որն անցնելու է ռեֆորմների միջով»:

Սեմինարը կազմակերպվել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության և ԿՀԻԿ հիմնադրամի նախաձեռնությամբ` Եվրահանձնաժողովի TAIEX օժանդակության գործիքի շրջանակում: Սեմինարը կտևի 2 օր` մարտի 26-ին և 27-ին:

3  26.03.12 - Կայացավ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ միջազգային սեմինար-խորհրդակցություն
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---