«Թուլուզյան հրաձիգը» «զղջում է, որ ավելի շատ մարդ չի սպանել»

«Թուլուզյան հրաձիգը» «զղջում է, որ ավելի շատ մարդ չի սպանել»

PanARMENIAN.Net - Իր բնակարանից ոստիկանության հետ բանակցությունների ժամանակ «թուլուզյան հրաձիգը»` Մուհամմեդ Մերան խոստովանել է, որ զղջում է այն մասին, որ ուշացել է առավոտյան հրեական քոլեջի բացումից, այդ դեպքում հնարավոր կլիներ ավելի շատ մարդ սպանել, կիրակի հաղորդել է «Ժուրնալ դյու Դիմանշ» պարբերականը:

Ըստ պարբերականի, Մերան հայտարարել է, որ չէր համաձայնվել ինքնասպան-ահաբեկչության, քանի որ ցանկանում էր մի քանի հարձակում գործել, որոնք «Ֆրանսիային ծնկի կբերեին»: Թերթը գրում է, որ «անմեկնելի հաճույք ստանալով» սպանություններից, երիտասարդը ցանկանում էր «տեսնել, զգալ և նկարահանել զոհերին»: Մերան պնդում է, որ տեսագրությունները փոխանցել է «եղբայրներին», որոնք կզետեղեն դրանք ինտերնետում:

Փարիզի գլխավոր դատախազի խոսքով, հանցագործությունների մասին մարդասպանի նկարահանած տեսանյութերը արդեն համացանցում են, սակայն ոչ ոք հստակ չգիտի, թե հատկապես որտեղ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---