ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժերին առաջարկում է համագործակցել ընտրություններում օրինականություն ապահովելու համար

ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժերին առաջարկում է համագործակցել ընտրություններում օրինականություն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ընդդիմադիր ուժերի միջև բազմակողմանի համագործակցություն է առաջարկում ընտրությունների ժամանակ օրինականության պաշտպանության և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար պայմանների ստեղծման գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Ընդդիմադիր ուժի խնդիրը ոչ միայն պատգամավորական մանդատ ստանալն է, այլև ընտրողի ձայնի պաշտպանությունն ու օրինական ընտրությունների երաշխավորումը»,- նշել է նա:

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀԱԿ-ը պայքարում է, որպեսզի «Հայաստանում քաղաքական ընտրությունները քաղաքական բովանդակություն ստանան», և մարդիկ սկսեն քվեարկել քաղաքական կուսակցությունների գաղափարների և ծրագրերի, այլ ոչ թե գումարի համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---