Հ. Սահակյան. Ընտրությունների ելքը կախված է նրանից, թե կուսակցություններն ինչպես կանցկացնեն քարոզարշավը

Հ. Սահակյան. Ընտրությունների ելքը կախված է նրանից, թե կուսակցություններն ինչպես կանցկացնեն քարոզարշավը

PanARMENIAN.Net - Այսօր կայացած մամլո ասուլիսում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները չի կարելի վերջնական համարել: Սահակյանի կարծիքով, նախընտրական քարոզարշավից առաջ անցկացված հարցումը չի արտացոլում այն իրավիճակը, որը կլինի քվեարկությունից մեկ շաբաթ կամ 10 օր առաջ:

«Հանրապետական կուսակցությունը միշտ բարձրացնում է իր վարկանիշը նախընտրական քարոզարշավը սկսելուց հետո»,- հայտարարել է Սահակյանը: Նրա կարծիքով, ամենակարևորը կլինի այն, թե ինչպես կմոտենան կուսակցություններն իրենց քարոզարշավներին, հենց դա շատ դեպքերում կորոշի արդյունքը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը անցկացրած հետազոտության համաձայն, ներկայումս նախընտրական մրցավազքի առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է (ԲՀԿ) է 41 տոկոսով՝ կողմնորոշված ընտրողների թվում:

Երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 37 տոկոսով: Մեծ տարբերությամբ, ՀՀԿ-ին հաջորդում են ՀՅԴ-ն՝ 5 տոկոս, ՀԱԿ՝ 4,8 տոկոս, «Օրինաց երկիրը»՝ 4,5 տոկոս և «Ժառանգությունը»՝ 3,9 տոկոս:

3  26.03.12 - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---