ԲԱԹՈՒՄԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՇՐՋԱՓԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Աջարիայի տնտեսական շրջափակման պատճառով Բաթումի նավահանգստում շրջափակվել են նաեւ հայկական բեռները: Ինչպես լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ներկայումս հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում իր բեռները նավահանգստի տերմինալներից դուրս բերելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի խոշորագույն էքսպեդիտորական «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանը կաշխատի դիվեսիֆիկացնել բեռների հոսքը Հայաստանից դեպի Սեւ ծով եւ հակառակ ուղղությամբ Բաթումի նավահանգստից Փոթիի նավահանգիստ: Մինչդեռ, ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, Փոթիի նավահանգստում չեն հասցնում սպասարկել Աջարիայի շրջափակման պատճառով կտրուկ ավելացած բեռների հոսքը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---