Հրդեհ է բռնկվել Տիչինայի նրբանցքում. Հայտնաբերվել է տանտիրուհու դին

Հրդեհ է բռնկվել Տիչինայի նրբանցքում. Հայտնաբերվել է տանտիրուհու դին

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ԱԻՆ-ից, այսօր ժամը 05.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի 4-րդ նրբանցքում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք տեղ հասնելով` օգնություն են պահանջել: Հրդեհի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.37-ին, մարվել` 08.30-ին:

Այրվել է թիվ 15/1 տունն ամբողջությամբ` 100 քմ մակերեսով: Տանը հայտնաբերվել է 1968 թ. ծնված Անահիտ Ասատրյանի այրված դին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---