Թեհրանը Իսրայելին «լիակատար ոչնչացմամբ» է սպառնում Իրանի վրա հարձակվելու դեպքում26 մարտի 2012 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Եթե Իսրայելը ռազմական գրոհ ձեռնարկի Իրանի ուղղությամբ, «սիոնիստական վարչակարգին լիակատար ոչնչացում է սպառնում», երկուշաբթի օրը Mehr գործակալությանն է հայտարարել ազդեցիկ իրանական կրոնական գործիչ, ԻԻՀ Փորձագետների խորհրդի (Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավարին առընթեր խորհրդատվական մարմնի) նախագահության անդամ, այաթոլլահ Ահմադ Հաթամին: «Դա քաջ հայտնի է ինքնին սիոնիստական վարչակարգին: Այն չկարողացավ դիմակայել «Հըզբոլլահ» խմբավորման զենքին, որի գործողության շառավիղը չի գերազանցում 70 կիլոմետրը, և ստիպված էր հանձնվել 33 օր անց (հակամարտությունը Լիբանանում 2006 թվականին): Իրանական հրթիռային ուժին որևէ դիմակայության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- գտնում է իրանական այաթոլլահը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք չունենք միջուկային զենք և չենք ձգտում ստեղծել այն: Թշնամու, լինի դա ԱՄՆ-ն կամ սիոնիստական վարչակարգը, կողմից ագրեսիայի դեպքում մենք հարձակմանը համարժեք կերպով կարձագանքենք: Նա, ով կհարձակվի մեզ վրա, նույնպիսի հարձակման կենթարկվի»,- նախազգուշացրել է Հաթամին:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |