Քենիայում նավթի առաջին հանքավայրն են հայտնաբերել![]() 26 մարտի 2012 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Tullow Oil անգլո-իռլանդական ընկերությունը Քենիայում նավթի հանքավայր է հայտնաբերել: Այդ մասին հայտնել է արևելաֆրիկյան պետության ղեկավար Մբայի Կիբակին, հաղորդում է BBC-ն: Նավթը հաջողվել է գտնել Տուրկանա շրջանում` երկրի հյուսիս-արևմուտքում: Կիբակիի խոսքով` սա նավթի հանքավայրի առաջին հայտնաբերումն է երկրի ողջ պատմության ընթացքում: Tullow Oil-ի ներկայացուցիչները պաշարների ենթադրյալ ծավալը Քենիայում չեն ճշտում, սակայն ընդգծում են, որ բացահայտումը գերազանցում է իրենց սպասելիքները, հաղորդում է Lenta.ru-ն:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |