Սիրիացիները պետք է իրենք լուծեն Ասադի հրաժարականի հարցը, վստահ է Քոֆի Աննանը

Սիրիացիները պետք է իրենք լուծեն Ասադի հրաժարականի հարցը, վստահ է Քոֆի Աննանը

PanARMENIAN.Net - Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հնարավոր հրաժարականի հարցը պետք է լուծեն իրենք` սիրիացիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես գտնում եմ, որ Ասադի հրաժարականի հարցը պետք է լուծեն սիրիացիները»,- ասել է Աննանը երկուշաբթի օրը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Աննանը նաև հույս է հայտնել, որ ռուսական իշխանությունները «կառուցողական օգնություն կցուցաբերեն»: «Այժմ շատ կարևոր է բոլոր սիրիացիներին բանակցությունների սեղանի շուրջ հավաքել»,- նշել է նա:

Քոֆի Աննանը նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի առաքելությունը Սիրիա ուղարկելու հարցը մոտ ժամանակներս կհամաձայնեցվի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---