Բրեդ Շերման. Ջավախահայերին ցուցադրվող օգնությունը պետք է ավելացնել27 մարտի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կարևորել է ԱՄՆ օժանդակության ընդլայնումը Վրաստանի հայաբնակ Ջավախքին՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում 2013թ. ֆինանսական տարվա վերաբերյալ լսումների ժամանակ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովը (ANCA): Շերմանը պատմել է Վրաստանի շրջաններում տիրող ծանր տնտեսական վիճակի մասին և հատկապես կարևորել է հասցեական օգնությունը Ջավախքի բնակչությանը: Իր հերթին ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Ռաջիվ Շախը նշել է.«Վրաստանում, մասնավորապես, Ջավախքում, մենք աշխատում ենք կոնկրետ ծրագրերի շրջանակներում, որոնք վերաբերում են գյուղատնտեսության արդիականացմանը, սոցիալական զարգացմանը, մայրերի առողջության պահպանմանը, առողջապահությանն ու ենթակառուցվածքներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Մենք իրականացնում ենք այդ ծրագրերը՝ խորհրդակցելով ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |