«ՉԻ». ՕԵԿ-ի ցուցակում երկքաղաքացի կա՞![]() 27 մարտի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանությունը» դեռ շաբաթ օրը տեղեկացրել էր, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնվել է հայ հասարակությանը անծանոթ անուն-ազգանուն՝ Նելսոն Զուրոյան: Թերթի տեղեկություններով Զուրոյանը սովորել է Ֆրանսիայում և ստացել է այդ երկրի քաղաքացիություն: Թերթին տեղեկացրել են, որ Զուրոյանը երկքաղաքացի է: Ինչպես նշում է թերթը, ՀՀ օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին: Ւ դեպ՝ օրենքի այս դրույթը տարածվում է նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց վրա: Ինչպես նշում է թերթը, «մնում է առաջադրումները գրանցելուց հետո լսել նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |