Հակոբ Ղազանչյան. Կուզենայի տաղանդավոր երիտասարդներին ավելի շատ տեսնել հեռուստատեսությամբ

Հակոբ Ղազանչյան. Կուզենայի տաղանդավոր երիտասարդներին ավելի շատ տեսնել հեռուստատեսությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը կցանկանար, որ հասարակությունը ավելի շատ տեսներ թատրոնի մարդկանց հեռուստատեսությամբ , այլ ոչ թե այն, ինչ հիմա ցույց են տալիս: «Տաղանդավոր մարդիկ շատ են: Նրանք թատրոնում շատ նվիրված են աշխատում, բավական հետաքրքիր երիտասարդություն է գալիս մեզ փոխարինելու և կամաց ստեղծվում է այն միջավայրը, որտեղ սկսում են ձևավորվել տաղանդավոր երեխաներ: Նրանք բավական հետաքրքիր, կիրթ ու գրագետ, կողմնորոշված երիտասարդներ են, ինչը շատ ուրախալի է: Ես կցանկանայի, որ այդ երիտասարդներին ավելի շատ տեղ տային հեռուստատեսությամբ», ասաց Ղազանչյանը մամլո ասուլիսի ժամանակ:

Ռեժիսորի խոսքով երիտասարդների վրա միանշանակ ազդում են սերիալները: Նրա կարծիքով պետք է պրոֆեսիոնալ բեմ դուրս գալ, որն ավելի ազդեցիկ է մարդու հոգեբանության վրա: Երիտասարդները հաճույք են ստանում հեռուստատեսությամբ երևալով, բայց չեն գիտակցում, որ հեռուստատեսությունը թարմ դեմքերի կարիք է ունենալու:

4  27.03.12 - Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---