Մրցանակներ կհանձնվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար27 մարտի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մարտի 30-ին՝ ժամը 10.30-ին, մի շարք պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների մրցանակներ կհանձնվեն 2011թ. մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից` մրցանակներ են սահմանված «Լավագույն պետական գործիչ», «Լավագույն պատգամավոր», «Լավագույն հասարակական գործիչ», «Լավագույն արվեստագետ», «Լավագույն լրագրող» և այլ անվանակարգերում: Մրցանակաբաշխությանը ներկա կլինեն նախարարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ։ Մրցանակաբաշխությունը կազմակերպել են «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը, «Զորավիգ» թերթը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անցկացվող այս մրցանակաբաշխությունն ավանդական է. այն անցկացվում է չորրորդ անգամ։ Մրցանակակիրներն ընտրվել են «Զորավիգ» թերթի 1350 ընթերցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կյանքի տարբեր ոլորտներում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |