Վաճառքում մնացել են Եվրո-2012-ի երկու կարգի տոմսեր![]() 27 մարտի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի օպերացիոն տնօրեն Մարտին Կալլենը պատմել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի տոմսերի հետ կապված իրավիճակի մասին: «Հիմա վաճառքում մնացել են Ուկրաինայում խաղերի տոմսերի երկու կարգեր, դրանք են՝ կորպորոտիվ հյուրընկալության փաթեթներ թանկ գներով, նախատեսված ընկերությունների և կորպորատիվ հաճախորդների համար, ինչպես նաև տոմսեր հասարակ երկրպագուների համար, որոնք քիչ են մնացել»,- Կալլենի խոսքերը հաղորդում է Ուկրաինայի տեղեկատվական կենտրոնը: Նա հավելել է, որ տոմսերի առաջին կարգը վաճառվելու է երկու ամիսների ընթացքում: Երկրպագուների համար անցագրեր բաժանելու համար անցկացվելու է լրացուցիչ բաց վաճառք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում. «Դրանք մեկնարկում են ապրիլին, տոմսերի համար վճարումների փուլի ավարտից հետո ազգային հավաքականների քվոտայով: Մենք կտեսնեք, թե որքան տոմսեր են ազատ մնացել և կհայտարարենք վերջնական վաճառք»: EURO-2012-ը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |