Դրամատիկական թատրոնը կբեմադրի Եղեռնի 100-ամյակին նվիրված պիես![]() 27 մարտի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրության է պատրաստում Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասացին նույն թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը և թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը: Նրանց խոսքով ներկայացումը հիմնվելու է Պերճ Զեյթունցյանի պիեսի վրա, և պատմելու է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի 4 մարտիկների մասին: Պիեսը բեմադրելու է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Բանախոսները չնշեցին ներկայացման անունը, քանի որ այն դեռ հստակ որոշված չէ: Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն դեռևս 1991 թվականին` Հայաստանի անկախության հռչակումից հետո, հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |