Վարդան Մինասյան. ԱԱ ընտրական մրցաշարի բոլոր 10 խաղերն էլ կարևոր են մեզ համար

Վարդան Մինասյան. ԱԱ ընտրական մրցաշարի բոլոր 10 խաղերն էլ կարևոր են մեզ համար

PanARMENIAN.Net - «Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի բոլոր 10 խաղերն էլ կարևոր են մեզ համար: Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստները վնասվածքներ չունենան և պատրաստ լինենք դրանց»,- մարտի 27-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Մարզչի խոսքով, առաջիկա հանդիպումներին տակտիկական փոփոխություններ լինելու են, բայց դրանք չեն ազդի հավաքականի ընդհանուր խաղաոճի վրա:

«Ապրիլի 6-ին Հոլանդիայում ներկա կլինեմ Նորայր Մամեդովի խաղին և կտեսնեմ նրա պատրաստվածությունը: Մենք հետևում ենք արտերկրում հանդես եկող բոլոր հայ ֆուտբոլիստներին»,- նշել է Մինասյանը:

Մարզչի կարծիքով շատ կարևոր է, որ հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասը լեգիոներներ են, սակայն ցավալի է, որ նրանք միշտ չէ, որ ընդգրկվում են հիմնական կազմում և կորցնում են լավ մարզավիճակը:

Հավաքականի մարզիչը խոսեց նաև ֆուտբոլիստների ինտելեկտի և կրության մասին: Նրա կարծիքով, դաշտում ֆուտբոլիստը ինքն է որոշումներ կայացնում, և որքան կիրթ լինի, այնքան ավելի լավ. «Ես միշտ խորհուրդ եմ տալիս տղաներին գրքեր կարդալ և լեզուներ սովորել, դա շատ կարևոր է»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---