ԱԴԾ աշխատակիցները Հեյդար Ջեմալի մոտ որոնում են արգելված գրականություն![]() 27 մարտի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Մահմեդական հրապարակախոս և հասարակական գործիչ, Իսլամական հանձնաժողովի նախագահ Հեյդար Ջեմալը երեքշաբթի օրը խուզարկության է ենթարկվել ծայրահեղական գրականություն պահելու կասկածանքով: Ինչպես պատմել է հրապարակախոս և հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն, ով տեղի ունեցածի ականատեսն է եղել, Անվտանգության դաշնային ծառայության աշխատողները խուզարկել են Ջեմալի մեկ բնակարանը և ուղևորվել խուզարկելու մյուսը: Մաքսիմ Շևչենկոյի խոսքով, ԱԴԾ աշխատակիցները պահանջել են իրենց հանձնել արգելված գրականություն, բայց չեն կարողացել պարզաբանել, թե հատկապես որ գրականությունն է արգելված: Այդպիսով ծայրահեղական բնույթի գրականության հսկայական ցուցակներն իմանալու պարտականությունը դրվել է տանտիրոջ վրա: «Նրանք հավանաբար, երբեք այդքան գիրք չէին տեսել տարբեր լեզուներով»,- նշել է Շևչենկոն, հաղորդում է «Ռոսբալտը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |