Ուկրաինան ապրիլի 26-ին կսկսի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարային բլոկի նոր սարկոֆագի շինարարությունը![]() 27 մարտի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան ձեռնամուխ է լինելու Չեռնոբիլյան ԱԷԿ վթարային բլոկի վրա նոր սարկոֆագի շինարարությանն ապրիլի 26-ին, հաղորդել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Սեուլում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի ընթացքում: Ինչպես հաղորդել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը, Յանուկովիչը շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանն աջակցության համար, որն Ուկրաինան ստացել է Չեռնոբիլյան աղետի հետևանքները հաղթահարելու համար: «Դոնորների միջազգային համաժողովը, որը կայացել է անցյալ տարի Կիևում, հաջող է եղել, մենք սկսում ենք ՉԱԷԿ վթարային բլոկի վրա նոր սարկոֆագի շինարարությունը»,- ասել է նա: Միաժամանակ, Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինայում «իրագործվում է բամզաստիճան, ինտեգրացված մոտեցում միջուկային անվտանգության հարցում: Ուկրաինայում միջուկային ահաբեկչության տարածման սպառնալիքների գնահատականը վկայում է պետության համար նման վտանգի ցածր մակարդակի մասին»,- ասել է նախագահը: Նրա խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում EURO-2012-ի եզրափակիչ մասի նախապատրաստության շրջանակներում Ուկրաինան զգալի ջանքեր է գործադրում ահաբեկչության վտանգը կանխելու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |