Ռուբեն Հայրապետյան. «Հրազդանը» Իտալիայի հետ խաղին ամբողջովին պատրաստ կլինի

Ռուբեն Հայրապետյան. «Հրազդանը» Իտալիայի հետ խաղին ամբողջովին պատրաստ կլինի

PanARMENIAN.Net - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Հրազդան» մարզադաշտում ընթանում են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:

«Հիմա վերանորոգվում են հանդերձարանները: Մայիսի 5-ից հետո կփոխենք խոտածածկը, իսկ մինչև օգոստոսի 1-ը պատրաստ կլինի ստադիոնի լուսավորությունը: Իհարկե, հավանականությունը քիչ է, բայց կաշխատենք մինչև Բելառուսի հետ ընկերական խաղը տեղադրել նոր լուսատախտակ»,- ասել է Հայրապետյանը:

Նա համոզված է, որ Իտալիայի հետ խաղին երկրպագուները կտեսնեն վերանորոգված ստադիոն, իսկ հավաքականն էլ ամեն ինչ կանի նրանց ուրախացնելու համար:

«Հավաքականը հիմա հասել է մի մակարդակի, որը պետք է պահենք և աշխատենք ավելի մեծ առաջընթաց արձանագրել: Դրան հիմնականում կնպաստեն մանկապատանեկան դպրոցները»,- ավելացրել է ՀՖՖ նախագահը:

Ըստ նրա Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը կնպաստեն նաև նոր ֆուտբոլային դպրոցները. « Հիմա Գյումրիում 8 դաշտով դպրոց ենք կառուցում, և հավաքականի մարզչի հետ անում ենք ամեն ինչ, որպեսզի մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչները վերապատրաստվեն և բարձրացնեն իրենց մասնագիտական որակները»:

12  05.04.12 - "Հրազդան" մարզադաշտի վերանորոգումը
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---