Արթուր Ութմազյան. Ունենք ներկայացումներ, որոնք բաց ճակատով կարող ենք ներկայացնել արտերկրում

PanARMENIAN.Net - Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը գտնում է, որ Հայաստանում կան ներկայացումներ, որոնք բաց ճակատով կարող ենք ներկայացնել արտերկրում: Դերասանը խաղում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, վերջին շրջանում Լեհաստանի և Հունգարիայի բեմերից ներկայացրել է Շեքսպիրի «Մակբեթ»-ը, ասաց, որ հայկական ներկայացումներն արտերկրում շատ ջերմ են ընդունվում, և մի քանի օր խոսում են դրա մասին:

Այնուամենայնիվ Ութմազյանը գտնում է, որ պետական լուրջ հոգածություն է պետք, քանի որ հյուրախաղեր կազմակերպել կամ հրավեր ստանալը հեշտ է: Թատրոնը մենակ ի վիճակի չէ դեկորացիաներ տեղափոխել ու դերասանների ծախսեր հոգալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---