Տեղի է ունեցել ԵՊԼՀ-ի և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի համատեղ գիտաժողովը27 մարտի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանն այսօր համատեղ անցկացրին միջբուհական ուսանողական գիտաժողով`«Լեզու, կրոն և մշակույթ. երկխոսության քառուղիներում» խորագրով : «Նման գիտաժողովները նպաստում են բուհերի միջև փոխադարձ կապի ապահովումը, գործընկերության հաստատումը: Նախկինում ԵՊԼՀ-ն բազում անգամներ կազմակերպել է գիտաժողովներ, և, հաշվի առնելով ուսանողների ակտիվ մասնակցությունն ու խանդավառությունը, շարունակում է կազմակերպել նմանօրինակ միջոցառումներ»,-նշեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը: Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ներկայացուցիչն էլ հայտնեց, որ առաջիկայում երկու համալսարանների միջև ստորագրվելու է փոխհամագործակցության պայմանագիր, որը նոր հիմքերի վրա է դնելու բուհերի միջև փոխադարձ կապի ապահովումը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵՊԼՀ-ի մագիստրոս Թերեզա Հովհաննիսյանը նշեց, որ ինքը բազում անգամներ մասնակցել է և՛ ներբուհական, և՛ միջբուհական գիտաժողովների: Նրա խոսքով` նմանօրինակ միջոցառումները ոչ միայն ուսանողին հնարավորություն են տալիս վարժեցնել մտածելու և արտահայտվելու հմտությունները, այլև ամրապնդում են բուհերի ուսանողների ընկերական հարաբերությունները: Թերեզա Հովհաննիսյանը թղթակցի հետ զրույցում հիշեց, որ երկու տարի առաջ հանդիպում է տեղի ունեցել ԵՊԼՀ-ի և Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների հետ, արդյունքում նրան հաջողվել է ձեռքբերել բազում ընկերներ: Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Սմբատ սարկավագ Մանվելյանն էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց գիտաժողովի կարևորությունը`լեզվի և կրոնի դերի բարձրացման դերը: Նրա համոզմամբ` նման հանդիպումների միջոցով եկեղեցին իր առաքելությունն է իրականացնում`բուհերում տեսնելով մայր եկեղեցու պոտենցիալ հետևորդների, երկրի ապագան կերտողների. «Ինչպես ավետարանն է ասում, մենք ճանաչում ենք մերոնց»,-նշեց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |