Հայաստանում աճել է կեղծ դեղանյութերի ներմուծման վտանգը![]() 27 մարտի 2012 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է 2011թ.-ի զարգացումները ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում, անդրադարձել է առկա թերություններին և առավելություններին: Նրա գնահատմամբ` ՀՀ կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, այդուհանդերձ նախարարությունը որևէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել այդ վտանգը նվազեցնելու, դեղերի շուկայում այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ավելին՝ նախարարությունը որևէ եղանակով չի ցանկանում միջամտել կեզծ դեղերի տարածման կանխմանը՝ նույնիսկ չի վարում նման հանցագործությունների բացահայտման և պատժման վիճակագրություն: Բուժհաստատություններին տրված է լիազորություն` ազատել համավճարից կամ կիրառել համավճարի ավելի ցածր շեմ` ելնելով հիվանդի վճարունակության աստիճանից, ինչը որոշվում է այդ հաստատությունների կողմից՝ հիվանդի կամ նրա հարազատի դիմումի հիման վրա: Կարեն Անդրեասյանի գնահատմամբ` օրենսդրությամբ հստակ սահմանված չեն որոշակի չափորոշիչներ նման որոշումների համար, ինչի հետևանքով բժշկական հաստատությունների կողմից առանձին դեպքերում դրսևորվել են տարբերակված և սուբյեկտիվ մոտեցումներ: Նման մոտեցումների թույլատրելիությունը և առկայությունն, ըստ նրա, առաջացնում է կոռուպցոին ռիսկեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |