Սիմֆերոպոլում կբացվի հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես![]() 27 մարտի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Սիմֆերոպոլում՝ Ի. Ֆրանկոյի անվան Ունիվերսալ գիտական գրադարանում, կկայանա հայկական հրատարակությունների ցուցահանդեսը՝ նվիրված հայկական գրատպության 500-ամյակին: Այդ մասին Analitika.at.ua-ին հաղորդել է Ղրիմի հայկական միության նախագահ Վահան Վերմիշյանը: Ցուցահանդեսում կցուցադրվեն տարբեր հազվագյուտ հայկական հրատարակություններ, ինչպես նաև կներկայացվեն 20-րդ դարի եզակի գրքեր, թերթեր և ամսագրեր՝ հրատարակված Ղրիմի հայկական միության կողմից վերջին 20 տարում, հայկական մանրանկարների պատճեններ և այլն: Միջոցառմանը կմասնակցեն Ղրիմի ինքնավար հանրապետության կրթության և գիտության նախարարության, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, գիտական շրջանների, Ղրիմի Հայ գրողների, նկարիչների միության անդամներ և այլն: Ուկրաինայի ներկա տարածքում հայկական գրատպության պատմությունը հայտնի է 1616-ից, երբ Լվովում Տեր-Հովհաննես Քարմատանենցը հիմնել է հայկական տպագրություն: 1860-ին Թեոդոսիայում բացված Ղրիմում առաջին հայկական տպագրությունը կապված է արքեպիսկոպոս Գաբրիել Այվազովսկու անվան հետ, ում 200-ամյակը նշվում է այս տարի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |