ՀՀ օմբուդսմեն. Բավարար չափով չի ապահովվել հաշմանդամային սպորտի զարգացումը![]() 27 մարտի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Բավարար չափով չի ապահովվել հաշմանդամային սպորտի զարգացումը և հաշմանդամություն ունեցող ան¬ձանց ներգրավվածությունը սպորտի բնագավառում: 2011 թվականին ՀՀ պետական բյուջեի «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով ոլորտում գործող թվով 4 հասարակական կազմակերպությունների տրամադրվել է 9.000.000 դրամ՝ մարզական միջոցառումներ անցկացնելու համար»,- ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունում, որտեղ նա գնահատել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը 2011թվականի ընթացքում: Ըստ նրա ներկայացրած տվյալների, 2011 թ. Երևանում կայանալիք խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացում ծրագրով 13.747.000 դրամ է տրամադրվել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ին, և 1.682.220 դրամ է հատկացվել «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հաշմանդամային ծանրամարտի առաջնության մասնակցության համար: «Տրամադրվել են չափազանց սահմանափակ ֆինանսական միջոցներ, և ֆինանսավորվել են միայն առանձին ՀԿ-ներ մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման համար: Այս հիմնախնդիրը պաշտպանի ներկայացուցչի հետ հարցազրույցում կարևորել են նաև «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն ու Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |