Սեյրան Օհանյանը բանակի խնդիրները քննարկել է «Պատմության և մշակույթի էջերի» մասնակիցների հետ![]() 27 մարտի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության ու մշակույթի գործիչների հետ: Նախարարը կարևորել է համագործակցությունն ու կապերի սերտացումը բանակի ու հասարակության այլ շերտերի միջև: «Ունենալ հոգևոր արժեքներով դաստիարակված երիտասարդություն կնշանակի ունենալ անվտանգության երաշխիքներ»,-ասել է Սեյրան Օհանյանը: ՊՆ ղեկավարը նշել է, որ ծրագիրը մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում, 163 գիտնական ծրագրի շրջանակներում այցելել է 241 զորամաս: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ երիտասարդությունը ձերբազատվի օտարամոլությունից ու առաջնորդվի ազգային արժեքներով: Նախարարն անդրադարձել է նաև բանակում առկա խնդիրներին՝ նշելով, որ որպես դրանք արմատախիլ անելու միջոց նա կարգադրել է հրաժարվել որպես արդարացում օգտագործվող «այլ երկրների բանակներում ևս լինում են նման դեպքեր», կամ «բանակը հասարակության հայելին է» արտահայտություններից: Հանդիպման ավարտին մի շարք մասնակիցներ պարգևատրվեցին պատվոգրերվ ու ՊՆ գերատեսչական մեդալներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |