Սիրիայի ազգային խորհուրդը գոհ է, որ Դամասկոսն ընդունել է Աննանի առաջարկները27 մարտի 2012 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ) ողջունում է Դամասկոսի որոշումը Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկն ընդունելու մասին, երեքշաբթի օրը հայտնել է ընդդիմության ներկայացուցիչ Բասմա Կոդմանին: ՍԱԽ-ը հույս է հայտնել, որ վարչակարգի կողմից ծրագրի ընդունումը կհանգեցնի ճնշումների և արյունահեղության դադարեցման: Սիրիայի ղեկավարությունը մարտի 27-ին համաձայնել է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացմանը: Ծրագիրն առաջարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը և աջակցություն է ստացել ՄԱԿ-ի ԱԽ կողմից, հաղորդում է Agence France-Presse-ը: «Սիրիական կառավարությունը Աննանին նամակ է հղել, որում նրա նախաձեռնությանը դրական պատասխան է տրվել»,-հաղորդել է նախարարների աշխատասենյակի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին: Reuters-ը նշում է, որ Աննանն արդեն հաստատել է, որ ստացել է սիրիական իշխանությունների պատասխանը և ուսումնասիրում է այն: Սիրիական ճգնաժամի կարգավորումը նախատեսում է երկու կողմերի կողմից էլ բռնության դադարեցում, Սիրիայի գործերին արտաքին միջամտության բացառում, հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր և մոնիտորինգի մեխանիզմի ստեղծում: Պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն է կարգավորման ծրագրի դրույթներին, սակայն կային հստակեցման ենթակա որոշ հարցեր:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |