Կարեն Անդրեասյան. Երիտասարդների ակտիվությունը պայմանավորված է կուսակցական շահերով![]() 27 մարտի 2012 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության 2011թ,-ի զարգացումները: Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ռազմավարություն, նրա գնահատմամբ այն բավարար չափով չի նպաստել երիտասարդության խնդիրների լուծմանը, և այդ խնդիրները շարունակում են մտահոգել հանրությանը: «Երիտասարդության շրջանում ակտիվ հասարակական կամ քաղա¬քա¬կան մասնակցությունը պայմանավորված է բացառապես առանձին կուսակցությունների քաղաքական շահերով: Նախարարությունը բավարար չափով չի ընդարձակել իր համագործակցությունը տարբեր ապաքաղաքակական երիտասարդական հասարակական կազմակերպությունների կամ քննադատությամբ հանդես եկող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ և չի օժանդակել դրանց գործունեությանն ու զարգացմանը»- նշել է Անդրեասյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |