Մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալներն այսուհետ ունենալու են իրենց կայքը![]() 27 մարտի 2012 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Ինտերնետային տիրույթում հասանելի է դարձել www.mshakuyt.info կայքը: PanARMENIAN.Net ի լրագրողը զրուցեց կայքի հիմնադիր-տնօրեն, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Էրիկ Բարսեղյանի հետ, ով շեշտեց, որ այն նախատեսված է մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալների համար: «Մենք զգացինք դրա անհրաժեշտությունը, երբ տեսանք, որ պրոֆեսիոնալ արվեստագետները ինտերնետային տիրույթում սեփական կայքն ունենալու կարիք ունեն», նշեց Բարսեղյանը: Հիմնադրի խոսքով յուրաքանչյուր ոլորտ ունենալու է իր ենթաբաժինը` «Թատրոն», «Կինո», «Երաժշտություն» և այլն և տեղադրվելու են բացառապես անվճար: Բացի դրանից նպատակ կա ստեղծել ֆորումներ, որոնք վարելու են ոլորտի պրոֆեսիոնալները: Կայքն ունենալու է նաև նորությունների բաժին: Այժմ սկսվել է նյութերի հավաքագրումը, մինչ այդ հասանելի կլինի կայքի գլխավոր էջը: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |