Վլադիմիր Հակոբյանը շախմատի ԵԱ-ում 12-րդ տեղն է բարձրացել![]() 28 մարտի 2012 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Պլովդիվում տղամարդկանց շախմատի Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արման Փաշիկյանը, ովքեր հաղթել են համապատասխանաբար Կայդո Կուլաոտսին (Էստոնիա), Դավորին Կուլյասևիչին (Սերբիա), Բրանկո Դրամիլյանովիչին (Սերբիա) և Գեոր Ֆրոյևիսին (Ավստրիա): Հակոբյանը 5,5 միավոր ունի և 12-րդ տեղն է զբաղեցնում: Մրցաշարի առաջատարը Սերգեյ Ազարովն է (Բելառուս), ով 6 միավոր է վաստակել: Ոչ ոքի է ավարտվել միայն Վլադիմիր Պողոսյանի և Կրիստիան Դոբրեի (Ռումինիա) պարտիան: Սերգեյ Մովսիսյանը պարտություն է կրել Անդրե Իտրատեսկուից (Ֆրանսիա), Հրանտ Մելքումյանը` Վիկտոր Բոլոգանից (Մոլդովա), Ռոբերտ Հովհաննիսյանը` Նիկիտա Վիտյուգովից (Ռուսաստան), Տիգրան Պետրոսյանը զիջել է Արթուր Գաբրիելյանին (Ռուսաստան), Սամվել Տեր-Սահակյանը` Արեքսանդր Արեսչենկոյին (Ուկրաինա), իսկ Զավեն Անդրիասյանը` Վուգար Ռասուլովին (Ադրբեջան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |