Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է Տրապիզոնի վարկանիշային մրցաշարին![]() 28 մարտի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մարտի 27–ին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի համալիր մարզադպրոցում: Հավաքականը պատրաստվում է Տրապզոնի վարկանիշային մրցաշարին: Հավաքականը ապրիլի 13-ին ավտոբուսով կմեկնի Թբիլիսի ու այնտեղից ինքնաթիռով կհասնի Տրապիզոն, որտեղ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար անզիջում պայքար կմղի եվրոպական երկրների պատվիրակների հետ մրցավեճում: Հետաքրքիր է,որ քաշային կարգերում տարբեր քանակի ուղեգրեր են հատկացված . 49 կգ և 60 կգ ` 1-4-րդ տեղ գրավողներին կտրվի խաղեր մեկնելու ուղեգիր: Այստեղ մեր երկիրը կներկայացնեն Կորյուն Սողոմոնյանը և Վլադիմիր Սարուխանյանը: 52 կգ `Հովհաննես Դանիելյան, 56 կգ ` Արամ Ավագյան, 81 կգ ` Արթուր Խաչատրյան (երեքում էլ ` 1-3-րդ տեղերը), 69 կգ ` Հրայր Մաթևոսյան (1-2-րդ տեղ): 64 կգ և գերծանրքաշային կարգերում Տրապիզոն մեկնողների անունները հայտնի կդառնան ավելի ուշ: Մրցաշարում Հայաստանը մարզիկ չի հայտավորի 75 և 91 կգ քաշային կարգերում: Առաջինի պարագայում արդեն ուղեգիր է ձեռք բերել Անդրանիկ Հակոբյանը, իսկ երկրորդի դեպքում բարձրակարգ մարզիկ չունենք, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Տրապիզոնյան մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին : Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |