Հարութ Սասունյան. ԱՄՆ իշխանությունները քողարկում են Թուրքիայի գործողությունները28 մարտի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները փորձել են խեղաթյուրել Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի զեկույցի բովանդակությունը, իր հոդվածում գրում է «The California Courier» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Զեկույցում Թուրքիայի կառավարությունը դատապարտվում էր քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքները ոտնահարելու համար: Մարտի 20-ին Հանձնաժողովը հրապարակեց մեծածավալ զեկույց, որում մանրամասնորեն նկարագրվում են «թուրքական կառավարության կողմից կրոնի կամ հավատքի ազատության նկատմամբ կիրառվող շարունակական և արտասովոր սահմանափակումները, որոնք բացասական են անդրադառնում Թուրքիայի բոլոր կրոնական համայնքների վրա և հատկապես սպառնում են երկրի ոչ մուսուլմանական կրոնական փոքրամասնություններին»: Զեկույցում առաջարկվում էր, որ ԱՄՆ Կառավարությունը Թուրքիային համարի կրոնական ազատությունը ոտնահարող 16 վատագույն պետություններից մեկը՝ Բուրմայի, Չինաստանի, Եգիպտոսի, Էրիտրեայի, Իրանի, Իրաքի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Վիետնամի հետ միասին: Զեկույցում հանգմանալից նկարագրվում են հայկական համայնքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ներառյալ նոր հոգևորականների պատրաստման Թուրքիայի կառավարության կողմից արգելումը և նրա միջամտությունը «Հայկական Պատրիարքության կրոնական առաջնորդության ընտրության գործընթացում»։ Սասունյանի խոսքով` թուրք պաշտոնատարները դիմեցին իրենց սովորական անարգական քարոզարշավին` ժխտելով Հանձնաժողովի հրապարակած արդյունքները: Առավել անհանգստացնող էին ԱՄՆ պետդեպարտամենտում թուրքասերների նենգ գործողությունները: Հանձնաժողովի ինն անդամներից մեկը` Նինա Շեան հրապարակել էր մի ահազանգող հոդված, որտեղ բացահայտում էր այն ծածուկ ճնշումները, որոնք Օբամայի վարչակազմը գործադրում էր Հանձնաժողովի վրա` Թուրքիայի դատապարտումը մեղմացնելու համար: Այդ իսկ պատճառով, անկախ զեկույցի բովանդակությունից, ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունները Թուրքիայում իրադրության մասին չեն փոխում երանգը, գրում է Հարութ Սասունյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |