Վ.Օսկանյանը Շվեդիայի ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է մերձավորարևելյան զարգացումների ազդեցությունը ՀՀ վրա

Վ.Օսկանյանը Շվեդիայի ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է մերձավորարևելյան զարգացումների ազդեցությունը ՀՀ վրա

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Շվեդիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի վարչության պետ Բյորն Լիրվակը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսենը:

Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և գալիք խորհրդարանական ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Շվեդ հյուրերին հետաքրքրում էին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, հատկապես իրադարձությունները Սիրիայում, Իրանում և Ռուսաստանում և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---