Լեոնիդ Ստավնիցեր. Սեյսմակայուն շինարարության ոլորտի նորմերը պետք է մշտապես թարմացվեն

PanARMENIAN.Net - «Սեյսմակայուն շինարարություն. կուտակված փորձն ու նոր տեխնոլոգիաները» թեմայով տեսակամուրջի ժամանակ այսօր Երևան-Մոսկվա-Աստանա-Քիշնև կողմերը քննարկեցին սեյսմակայուն շինարարությանը վերաբերող հարցեր: Հիմնական հարցադրումներն էին` ինչպես բարելավել այս ոլորտում առկա նորմերը, կիրառել դրանք ու մշակել նորերը:

Մոսկվայի կառուցողական-տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Ստավնիցերը նշեց, որ արդեն իսկ մշակված նորմերը պետք է վերանայել ու թարմացնել: Օրինակ բերելով Ճապոնիայի վերջին երկրաշարժը` նա նշեց, որ սեյսմիկ շինարարության նորմերը քարացած չեն կարող մնալ. «Այս ոլորտում նրանք աշխարհում ամենազարգած տեխնոլոգիաներն ունեն, սակայն դա չխանգարեց, որ երկրաշարժը ահռելի վնասներ հասցնի երկրին, և այժմ նրանք վերանայում են իրենց եղած նորմերը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---