Էլեկտրոնային դպրոցը մի քանի օրից կրկին կգործի

Էլեկտրոնային դպրոցը մի քանի օրից կրկին կգործի

PanARMENIAN.Net - Շուրջ երկու շաբաթ է, ինչ չի գործում eschool.am էլեկտրոնային դպրոցը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Երևանի կենտրոնական մի քանի ավագ դպրոցների ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ`խնդրելով պարզաբանել eschool.am -ի անհասանելիության պատճառները: Նրանք նաև հավելեցին, որ ԿԳՆ-ն և Երևանի քաղաքապետարանը դպրոցից պահանջում են կատարել որոշ ուումնական առաջադրանքներ, մասնավորապես` դասամատյանի գնահատականներն անցկացնել համակարգ, սակայն, քանի որ դպրոցը չի գործում, հնարավոր չէ իրականացնել պահանջը:

PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի հետ: Նրա խոսքով` eschool.am էլեկտրոնային դպրոցը չի գործում, քանի որ համակարգի բազան մեկ սերվերից տեղափոխվում է ԿՏԱԿ սերվեր, և դպրոցի անհասանելի լինելու հանգամանքը պայմանավորված է որոշ տեխնիկական խնդիրներով: Արտակ Պողոսյանի հավաստմամբ` այդ տեխնիկական խնդիրները կլուծվեն և համակարգը կգործի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

«Ինքս կփորձեմ կապվել նաև քաղաքապետարանի համապատասխան մարմինների հետ`պարզաբանելու առկա խնդիրը և տեղեկացնելու դրա շուտափույթ լուծման մասին»,-նշեց Արտակ Պողոսյանը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---