Արտակ Զաքարյանը հակասություն չի տեսնում իշխանությունների խոստումների և ՀՀԿ ընտրացուցակի միջև![]() 28 մարտի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը ոչ մի հակասություն չի տեսնում ՀՀԿ ընտրացուցակում, մասնավորապես այն խոստումներին ցուցակի չհամապատասխանելու մեջ, որոնք մինչ այդ տվել է իշխանությունը: «Ոչ մի հակասություն չկա և կարող լինել, քանի որ մեր գործողությունները միշտ հիմնված են նախորդ աշխատանքի և ձեռքբերումների վրա»,- հայտարարել է նա քաղաքական քննարկման ժամանակ՝ նվիրված գալիք ընտրություններում կուսակցությունների ընտրացուցակներին և ծրագրերին: Զաքարյանը հավելել է, որ «շրջապատող աշխարհը փոխվում է և փոխվում է շատ արագ: Եվ այդ փոփոխություններին մենք միշտ արձագանքել ենք, անկախ նրանից դևիզում այդ մասին ասվել է, թե ոչ»: Պատգամավորը նաև հավելել է, որ ՀՀԿ ընտրացուցակը, «քաղաքական թիմը, որը պետք է առաջիկա 5 տարում երկրում պատասխանատվությունը վերցնի իր վրա», ներառում է իր մեծ լայն պրոֆեսիոնալ պոտենցիալ, հասարակական-քաղաքական հատված և ներկայացանում բնակչության տարբեր խավերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |