Տիգրան Դավթյան. Գյուղմթերքի վերամշակումը ՀՀ տնտեսության համար շատ հեռանկարային է![]() 28 մարտի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարծում է, որ գյուղմթերքի վերամշակումը ՀՀ տնտեսության համար շատ հեռանկարային է: «Այստեղ մենք օգտվում ենք մեր համեմատական առավելությունից, իսկ հայկական բնական հյութերը և կենցենտրատները արդեն լավ հայտնի են ԱՊՀ և Եվրոպայի շուկաներում»,-ընդգծել է նա` վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայկական զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ Արմավիրի մարզի «Եվրոթերմ» ՓԲԸ կատարած այցի շրջանակներում: Այս համատեքստում նախարարը հավելել է, որ կառավարությունն իր հերթին պետք է ջանքեր գործադրի իրացման շուկաներն ու արտադրական ծավալներն ընդլայնելու համար, «իսկ դրա համար բոլոր հիմքերը կան»: 2012թ հունվարին` նոր մրգերի և բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքին ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ներդրումների ընդհանուր գումարը կգերազանցի 5 մլն դոլարը: Ծրագրվում է, որ գործարանը տարեկան արտադրելու է 7,5 հազար տոննա մրգի և բանջարեղենի խտանյութ և համապատասխանելու է եվրոպական ստանդարտներին` բարձրորակ սարքավորումների, արտադրանքի և աշխատանքի բարենպաստ պայմանների շնորհիվ: «Նոյանի» այս գործարանում նաև արտադրվելու է մանկական սնունդ, լոլիկի և բիբարի մածուկ: «Եվրոթերմ» ՓԲԸ համարվում է գյուղարտադրանքի վերամշակման և հյութերի, նեկտարների և ընպելիքների արտադրության Հայաստանի առաջատար ընկերություններից: Դրանք արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, ՄԱԷ և Իրան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |