Բաղդադում ԱՊԼ գագաթաժողովին կմասնակցեն շուրջ 10 արաբական երկրների առաջնորդներ![]() 28 մարտի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովին կմասնակցեն արաբական երկրների առաջանորդների կեսից քիչը: Այն բացվում է հինգշաբթի օրը Բաղդադում, հաղորդել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «ԱՊԼ գագաթաժողովին կմասնակցեն 9 կամ 10 արաբ առաջնորդներ»,- ասել է բեն Հելին իրաքյան «Ալ-Իրաքիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ինչպես սպասվում է, գագաթաժողովի գլխավոր թեման կդառնան «արաբական գարնան»՝ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում զանգվածային ժողովրդական հուզումների հետևանքները, որոնք հանգեցրել են Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի և Եմենի առաջնորդների հեռացմանը: Բացի դրանից, ԱՊԼ գագաթնաժողովում քննարկվելու է սիրիական ճգնաժամը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |