Ճարտարապետության մասին նոր օրենքը կկարգավորի ոլորտի խնդիրները

Ճարտարապետության մասին նոր օրենքը կկարգավորի ոլորտի խնդիրները

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 28-ին Հայաստանի ճարտարապետների միավորման փոքր դահլիճում ներկայացվեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը:

Փորձագետներն ուսումնասիրել են շրջանառության մեջ գտնվող «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ԱՊՀ և զարգացած երկրների նմանատիպ օրենքները:

PanARMENIAN.Net ի լրագրողը նախագծի ներկայացումից հետո զրուցեց դրա ղեկավարի` Լևոն Ներսիսյանի հետ, ով ասաց. «Սեպտեմբեր ամսից ենք սկսել այս գործընթացը: Այն բարդ գործընթաց է, քանի որ շատերը դեռ հին ձևերով են մտածում, և չեն ուզում իրենց ձեռքը վերցնել կառավարման լծակները ինչպես զարգացած երկրներում: Ըստ էության ճարտարապետն այն հարթությունում չէ, որտեղ պետք է լինի: Նախագծի նպատակն է, որ ճարտարապետի դերը բարձրանա, ինչպես նաև պատասխանատվությունը բարձրանա»: Օրենքի նախագիծը ներկայացվելու է ՀՀ քաքաքաշինության և արդարադատության նախարարություններին:

Ներսիսյանի խոսքով օրենքը արտոնելու է Ճարտարապետների միությանը, որպեսզի այն արտոնագիր տա ճարտարապետներին, այս կամ այն կառույցը նախագծելու համար: «Այսօրվա դրությամբ ցանկացած մարդ կարող է ճարտարապետական լիցենզիայի թույլտվություն ստանա և իրականացնի գործունեություն: Չկա ոչ մի վերահսկողության գործընթաց: Ոլորտը բարձի թողի վիճակում է», հավելեց նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---