Հայտնի են Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների կազմերը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի խաղում

Հայտնի են Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների կազմերը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի խաղում

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների կազմերը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի խաղում, որը կայանալու է նրանց միջև ապրիլի 6-8-ը Բուենոս Այրեսում:

Արգենտինական թիմի ավագ Մարտին Հայտեն հավաքական է հրավիրել Խուան Մարտին Դել Պոտրոյին, Խուան Մոնակոյին, Դավիթ Նալբանդյանին և Էդուարդո Շվանկին:

Խորվաթների ավագ Ժելկո Կրայանը հավաքական է կանչել Մարին Չիլիչին, Իվո Կարլովիչին, Անտոնիա Վեիչին և Լովրո Զովկոյին, հաղորդում է gotennis.ru-ն:

Նախկինում Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները հանդիպել են երկու անգամ, երկու դեպքում հաղթել են արգենտինացիները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---