Մարտի 30-ին Երևանում կբացվի «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - LOGOS EXPO Center-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը 2012թ մարտի 30-ապրիլի 1կանցկացնեն «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» 11-րդ հատուկ ծրագրված միջազգային ցուցահանդեսը:

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաևբժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսելու բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնելու տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայովթելադրված խնդիրները լուծելու ուղիներ,-ընդգծվում է կազմակերպիչների հաղորդագրությունում:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի բժշկական կոնֆերանս` կազմակերպած Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության (MPI UNION) կողմից, ինչպես նաև սեմինարներ, կլորսեղաններ: Նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը և ցուցահանդեսի մասնակիցների միջև կոնտակտների ակտիվ զարգացմանն ու ընդլայնմանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 25%-ից ավել արտասահմանյան ընկերութուններ: Այսպիսով, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---