2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկ ապահովել է 1,6 մլրդ դրամի մաքուր եկամուտ28 մարտի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ ամփոփել է 2011թ աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան բանկնա ապահովել է 1,6 մլրդ դրամի մաքուր եկամուտ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր և ավանսներ հաճախորդներին) 2011թ.-ին աճել է 41.8%` 86.6 մլրդ ՀՀ դրամից հասնելով մինչև 122.7 մլրդ ՀՀ դրամ, հաճախորդների հաշվին առկա միջոցների ծավալը կազմել է 79.5 մլրդ ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց միջոցները ավելացել է 28.9% 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հասնելով 47 մլրդ ՀՀ դրամի, կորպորատիվ հաճախորդների հաշվին առկա միջոցները կազմում են 32.4 մլրդ ՀՀ դրամ: 2010-ի նույն ժամանակահատավածի համեմատ որոշակի գործունեությունից ստացված եկամուտը նվազել է 5,4 տոկոսով` կազմելով` 10,9 մլրդ դրամ: «2011 թվականը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար դարձավ հերթական հաջող զարգացման տարի: Մեզ հաջողվեց ոչ միայն հասնել, այլև մի շարք ցուցանիշներով գերազանցել մեր նպատակները: Դա ընդհանուր առմամբ արդար է ինչպես ստացված ֆինանսական արդյունքների, այնպես էլ Բանկի ռազմավարական խնդիրների իրականացման տեսակետից»,- ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յու. Գուսևի խոսքը մեջբերում է բանկի մամուլի ծառայությունը: Ըստ նրա, 2011 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է իր զարգացումը որպես ունիվերսալ Բանկ և ուժեղացրել իր դիրքերը հիմնական ցուցանիշներով` մնալով առաջատար դիրքերում շուկայի ակտիվ մասնակիցների միջև: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |