Հայերենով գործող Cafe4tune.com սոցիալական ցանցը նորույթներ է ներկայացրել28 մարտի 2012 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել Cafe4tune.com տարածաշրջանային ներկայացուցչության մամուլի բաժնից, Cafe4tune.com սոցիալական ցանցը թողարկել է իր բետա-տարբերակը, ինչպես նաև iPhone-ի, iPad-ի ու Android-ի համար նախատեսված հավելումները: «Cafe4tune.com-ում առկա տեսա, ձայնա և տեքստային գործիքների ինտեգրման շնորհիվ ցանկացած սպառող և գործարար կարող է բարելավել աշխարհին իր ներգրավվածության աստիճանը: Կայքի ընդլայնմանը զուգահեռ մեր նպատակն է այցելուներին հնարավորություն տալ գտնելու իրենց հետաքրքրող գրեթե ամեն ինչ 3D ինտերակտիվ միջավայրում»,-նշել է սոցցանցի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արտաշես Օյկոնոմիդիսին: Cafe4tune.com սոցիալական ցանցում օգտատերերը կարող են ոչ միայն փոխանակել տեքստային հաղորդագրություններ, այլև ցանկության դեպքում նաև կառավարել 3D-պրոեկցիան վիրտուալ եռաչափ աշխարհում՝ սեփական փողոցներով, հյուրանոցներով, սրճարաններով ու անցորդներով: Cafe4tune.com-ում հնարավոր կլինի վարել սեփական ուղիղ առցանց հեռարձակումներ, այդ թվում` բջջային հեռախոսների տեսախցիկների օգնությամբ: Նորույթների թվում է նաև վիրտուալ խանութներ, պատկերասրահներ ստեղծելու հնարավորությունը՝ առցանց վաճառքի հնարավորությամբ: Ցանցը հնարավորություն կտա ընկերություններին արդյունավետ ու մինիմալ ծախսերով առաջ տանել սեփական բրենդները: 2011-ին առաջին անգամ ներկայացվելով հանրությանը` Cafe4tune.com-ն այսօր ունի օգտատերեր ավելի քան 170 երկրներից և գործում է 30-ից ավելի լեզուներով, այդ թվում` հայերենով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |